Այսօր հուլիսի 7-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ուժեղ քամին ու կարկուտը Այգեվան գյուղում մեծ թվով տների տանիքներ, քարե պարիսպներ տակնուվրա է արել: Կան տներ, որոնց պատերը փլուզվել են: Մինչև այս պահը Արմավիրի մարզպետարանից ոչ մի արձագանք չկա: Խեղճ գյուղացին հայտնվել է անելանելի վիճակում: Ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: 

Մանրամասները՝ Shamshyan.com

 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: