Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) առաջիկա մենամարտը տեղի կունենա հուլիսի 15-ին, Լոնդոնում:
Ինչպես արդեն տեղեկացրել են մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Խաղարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Այս մենամարտի հաղթողը կմասնակցի World Boxing Super Series-ը: Այս մասին տեղեկացնում է worldboxingsuperseries.com-ը: