Շախմատային օլիմպիադայի հաղթող, միջազգային կարգի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանը հրաշալի շախմատային նոր սերունդ ունի:

«Այս տարին անձամբ ինձ համար այնքան էլ հաջող չէր: Ավելի մեծ սպասելիքներ ունեի:Հույս ունեմ, որ տարվա մյուս հատվածում կկարողանամ հաջող հանդես գալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Գրոսմայստերի կարծիքով՝ պատանի շախմատիստների գրանցած արդյունքները աշխարհի առաջնություններում մեծ հաջողություն էր: «Հրաշալի շախմատային սերունդ ունենք, որ կգա և կփոխարինի ավագներին: Միայն թե պատանիները պետք է շարունակեն նույն ջանասիրությամբ աշխատել, քանի որ հաջողությունները, երբեմն, երես են թեքում»,-ասաց գրոսմայստերը:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի ժամանակ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: