Զինված ընդդիմության զինյալները հուլսի 11-ին Սիրիայի ռազմաօդային ուժերի կործանիչ են խոցել Մախրուսի շրջանի երկնքում: Ինչպես հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը, այս պնդմամբ հանդես է եկել զինված ընդդիմության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Սիրիական անապատի հարավ-արեւելյան այս տեղանքի վրա է տարածվում ապաէսկալացման գոտիներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը :