Արդարադատության նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում անչափահասների առնչությանը արդարադատության համակարգի հետ: Հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Հաճախ անչափահասները, առնչություն ունենալով արդարադատության համակարգի հետ, որոշակի խնդիրներ են ունենում, քանզի  օրենսդրական առանձնահատուկ մեխանիզմներ չկան, անչափահասները հաճախ հոգեբանական տրավմաներ են ստանում: Այդ պատճառով ՀՀ արդարադատության նախարարությունը համակարգ է ներդնելու, որպեսզի ցանկացած քրեական, դատավարական գործընթացներում ունենանք անչափահասների համար հատուկ մեխանիզմներ, հատուկ քննության սենյակներ, վերապատրաստված քննիչներ, դատախազներ և դատավորներ»,- ընդգծեց Քրմոյանը:

Նրա խոսքով` պետությունը պետք է այդ փուլում անչափահասներին հոգեբանական օգնություն ցուցաբերի: