Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ հուլիսի 12-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում «Սասնա Ծռեր»-ի գործով 14 մեղադրյալի մասով դատական նիստը:
«Սասնա Ծռեր» խմբավորման անդամների գործով դատական նիստերի դահլիճ մտնող քաղաքացիների մոտ կարգադրիչները երկար ասեղներ են հայտնաբերել:
Քաղաքացիները պնդում են, որ ասեղները դրսում են տվել իրենց:
Ասեղների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ուսումնասիրություններ են կատարվում: Քիչ առաջ դատարան արգելված իր մտցնելու համար ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել Անահիտ Մուրադյանը: Նրա մոտից դատական կարգադրիչները խուզարկությամբ հայտնաբերել էին խոշոր չափի ասեղ` վրան ամրակցված հայկական դրոշ:
Կինը պարզաբանել է, որ ասեղն իրենց բաժանել են դատարանի բակում: Վերջինս ստորագրել է արձանագրության տակ՝ հաստատելով, որ իր մոտ ասեղ է եղել:
Նշենք, որ քազաքացիներ Լաուրա Զաքարյանի և Անահիտ Մուրադյանի մոտ զննության ժամանակ հայտնաբերվել են սուր ասեղներ՝ եռագույն դրոշով ամրակցված` մոտ 7 սմ երկարությամբ: Կազմված արձանագրությունը փոխանցվել է ոստիկանությանը:
Լուսանկարները՝ Yerkir.am-ի