Մոսկվան պատրաստ է ՌԴ-ի եւ Վրաստանի խորհրդարանականների միջեւ շփումներին։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյնդերսի հետ մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Լավրովն ընդգծել է նաեւ, որ գոյություն ունի ՌԴ ԱԳՆ-ի գծով ալիք եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների Վրաստանի նախագահի հատուկ ներկայացուցչություն՝ Զուրաբ Աբաշիձեի գլխավորությամբ։
«Պետք է խոսել միմյանց հետ, լուծումներ գտնել։ Մենք հարեւաններ ենք, շատ ընդհանրություններ ունենք՝ ինչպես պատմության մեջ, այնպես էլ ներկայում։ Ուստի մենք ողջունում ենք խորհրդարանականների շփման նախաձեռնությունը»,- ասել է նախարարը։
10 տարվա ընթացքում վրացի եւ ռուս խորհրդարանականների առաջին հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի Մոսկվայում։