Եվրամիությունն ավելի քան 7 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանին՝ տարածքային զարգացման և համայնքներերում նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը «Ջանքերի համախմբում, ռազմավարական նպատակների, ռեգիգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար» տարածքային զարգացման համաժողովին, որրն իրականացվում է Կառավարության հետ համատեղ և ԵՄ ֆինանասավորմամբ:
Խոսելով տնտեսության համաչափ զարգացան մասին՝ նախարարն առանձնացրեց համայնքների ինքնիշխանությունը, ավագանիների լիազորությունները, որը շատ կարևոր է համայնքի զարգացման տեսլականն ապահովելու համար:
Նախարարի խոսքով՝ Եվրամիությունն ու Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին արդեն հայտարարել են, որ 2018 թվականին Հայաստանին հատկացնելու են բյուջետային ֆինանսավորում, որը կբաշխվի բոլոր մարզերի միջև:
Նշենք, որ մշակված ռազմավարության համաձայն՝ 2017-2025 թթ Հայաստանում 2200 երիտասարդներ կստանան աջակցություն զբաղվածության աճի բարձրացման համար, կստեղծվի 500 աշխատատեղ, կիրականացվեն ձեռնարկությունների մրցունակության բարելավման այլ ծրագրեր:
Աղավնի Սուքիասյան