Հյուսիսային Կորեան սպառնում է բազմապատկել իր միջուկային զինանոցն ու «հազարապատիկ վրեժ լուծել» Միացյալ Նահանգներից՝ ՄԱԿ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցների պատճառով: Ինչպես հաղորդում է Associates Press-ը, հայտարարությունը տարածվել է Հյուսիսային Կորեայի պետական կենտրոնական լրատվական գործակալության միջոցով:

Հյուսիսային Կորեայի կառավարությունը շեշտել է, որ պատժամիջոցները կոպիտ կերպով խախտում են իրենց երկրի ինքնիշխանությունը՝ դրանք համարելով երկիրը «մեկուսացնելու, խեղդելու ամերիկյան դավադրության» արդյունք:

Հայտարարությանը երկու օր առաջ նախորդել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պատժամիջոցների փաթեթի միաձայն ընդունմանը, որով սահմանափակում է դրվում Հյուսիսային Կորեայից ածխի և այլ արտադրանքի արտահանմանը, որի ընդհանուր արժեքը մոտավորապես կազմում է մեկ միլիարդ դոլար: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին փաթեթն անվանել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատմության ամենամեծ պատժամիջոցը: