Ինչպես գրում է Ամերիկայի ձայն-ը գրում է, Հյուսիսային Կորեան հրաժարվում է կատարել միջազգային հանրության պահանջը իր միջուկային ծրագրի և ագրեսիվ գործողությունների դադարեցման մասին: ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցչությունը հայտարարել է, որ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները Փհենյանի դեմ, կապված վերջինիս հրթիռների փորձարկումների հետ, ոտնահարում են երկրի ինքնիշխանությունը:

Մանիլայում ընթացող անվտանգության ֆորումի մասնակիցներին Հյուսիսային Կորեան հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր միջուկային ու հրթիռային ծրագրերից:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը կոչ է արել Հյուսիսային Կորեային ցուցաբերել պատրաստակամություն երկխոսությանը հրթիռային փորձարկումների դադարեցման միջոցով: Չինաստանն, իր հերթին, հայտարարել է, որ մտադիր է հետևել սահմանված պատժամիջոցներին և պատրաստվում է զրկել Հյուսիսային Կորեային 1 միլիարդ դոլարի հասնող տարեկան եկամտից, որը ձևավորվում է Փհենյանի արտահանումից: Այդ գումարները Փհենյանը օգտագործում է իր բալիստիկ ու միջուկային ծրագրերի զարգացման համար: