Իրանի հյուսիս-արևելքում ուժգին ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդ, իսկ անհետ կորածները 4-ն են: Աղբյուրի փոխանցմամբ՝ անհետ կործների մեջ կան զբոսաշրջիկներ:

Irna.ir գործակալությունը տեղեկացնում է՝ ջրհեղեղն առաջացել է օգոստոսի 11-ից սկսված ու մինչև այսօր անընդհատ տեղացող հորդառատ անձրևների հետևանքով:

Բնական աղետը բավականին մեծ նյութական վնասներ է հասցրել: Ջրհեղեղի հետևանքով վնասվել է 114 մեքենա: