Վրաստանում փրկարարական ուղղաթիռ է կործանվել: Գրում է Life News-ը՝ հղում կատարելով Грузия Online-ին: Աղբյուրի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել Բորժոմիի կիրճում, երբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող փրկարարական ուղղաթիռը ջրի պաշար հավաքելու նպատակով իջել է կիրճում գտնվող ջրամբար:

Ուղղաթիռի անձնակազմից ոչ ոք չի տուժել: