Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ»-ի դիմաց, տղամարդու դի կա:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: