Ըստ World Happiness Report 2017-ի՝ աշխարհի 155 երկրների երջանկության վարկանիշում Հայաստանը 121-րդ տեղում է։

Վարկանիշում, որը կազմվել է բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ տվյալների, առողջապահական մակարդակի, ընտրությունների ազատության և այլ բնորոշումների վրա, որոնք արտացոլում են իրավիճակը երկրում 2014-16 թթ, Վրաստանը զբաղեցրել է 125-րդ տեղը՝ զիջելով Հայաստանին 4 կետով։

Թուրքիան՝ 69-րդ, Ադրբեջանը՝ 85-րդ, Իրանը՝ 108-րդ հորիզոնականներում են։ Ռուսաստանը 46-րդ տեղում է։

Վարկանիշի առաջատար եռյակը հետևյալ տեսքն ունի՝ Նորվեգիա, Դանիա, Իսլանդիան։ ԱՄՆ-ը 14-րդ տեղում է։ Վարկանիշը եզրափակում է Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունը։