Հռոմի պապի ինքնաթիռը Կոլումբիա մեկնելիս շեղվել է երթուղուց «Իրմա» փոթորկի պատճառով, որը շարժվում է դեպի ամերիկյան Ֆլորիդա նահանգը:

Ինպես տեղեկացնում է Life.ru-ն, սրբազան քահանայապետը ուղևորությունն իրականացնում է իտալական Alitalia ավիաընկերության օդանավում, որը մեկնել է Հռոմի Լեոնարդո դա Վինչիի անվան  միջազգային օդանավակայանից՝ ուղղություն վերցնելով դեպի Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա: Այնտեղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպելու է երկրի իշխանությունների հետ:

Պապական պատվիրակությունը Կոլումբիայում 6 օր է անցկացնելու: