Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց աշխարհի գավաթի խաղարկությունում:
Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրի երկրորդ պարտիայում Արոնյանը մրցում էր սպիտակ խաղաքարերով աշխարհի կանանց չեմպիոն Հոու Յիֆանի հետ: Պարտիայի 35-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Երրորդ տուր ուղեգրի համար Արոնյանը և Յիֆանը կմրցեն արդեն թայ-բրեյքում` սեպտեմբերի 8-ին: