«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող թիվ 118 դպրոցում դանակահարություն է տեղի ունեցել. բարձր դասարանի աշակերտները վիճաբանել են, որի ժամանակ նրանցից մեկը որովայնի շրջանում վնասվածք է ստացել:
 
Դանակահարության վերաբերյալ մեր տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով:
 
Մեզ հաջողվեց պարզել նաև, որ դանակահարված տղան տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը հայտնի է: