Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիայի խաղաղության շուրջ՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից գլխավորվող բանակցությունների 6-րդ փուլը: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Սիրիայի խաղաղության շուրջ բանակցությունների նիստը կանցկացվի ուրբաթ օրը:
Սիրիական ճգնաժամի կարգավորման բանակցությունների վերջին փուլը՝ «Աստանա-5»-ն անց էր կացվել 2017 թվականի հուլիսի 4-5-ը: