Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցում Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 14 փողոցի բնակիչ՝ 35-ամյա Վիգեն Գևորգյանը, ով կանգնած է եղել իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայով, 2 հոգի մոտեցել և խնդրել են, որպեսզի 8000 դրամով իրենց տեղափոխի Սևան։
Ինչպես հայտնում է աղբյուրը, հասնելով Սևան քաղաքի գերեզմանատան մոտ՝ զույգը վճարել չկարողանալու պատճառաբանությամբ վիճել են վարորդի հետ, որի ժամանակ տղամարդը կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է Վ. Գևորգյանի գլխին և թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վ. Գևորգյանը բուժօգնություն ստանալու նատակով դիմել է Սևանի բժիշկներին, ովքեր էլ օպերատիվորեն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել նրան։
Ժամերի ընթացքում հայտնաբերվել են ամուսիններ ներկայացած առեղծվածային անձանց։ Նրանք են՝ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ՝ 25-ամյա Սարգիս Թադևոսյանն ու Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակչուհի՝ 20-ամյա Մարիամ Ստեփանյանը։
Զույգը Ոստիկանություն է ներկայացել մեղայականով, երբ իմացել են, որ Սևանի ոստիկանները արդեն կանգնել են իրենց հետքի վրա։
Աղբյուրը՝ Shamshyan.com