Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ Ուկրաինայի հայկական խոշոր համայնքներում այսօր տոնական միջոցառումներ են տեղի ունեցել։
Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը նշել է, որ վերջին տարիներին հայկական սփյուռքը շատ մեծ դեր ունի ազգային ավանդույթների պահպանման հարցում։
Հայկական սփյուքի համար ամենակարևոր օրերից մեկը Հայաստանի անկախության օրն է։
«Այդ օրը Ուկրաինայի հայերը տոնական միջոցառումներ են կազմակերպում և մեծ շուքով նշում են այն»,-այս մասին AnalitikaUA.net-ին հայտնել է Ռուբեն Մակարյանը։
Ինչպես հայտնում է Ուկրաինայի հայերի միության մամլո ծառայությունը, Հայաստանի անկախությանը նվիրված միշոցառումների ծրագիրը բազմազան է։ Այս տարի, սեպտեմբերի 21-ից 24-ը, նախատեսվում է Հայաստանի երիտասարդ աստղերի մասնակցությամբ փոքր համերգային շրջագայություն կազմակերպել Պոլտավայում, Կիևում, Խարկովում, Կրապիվնիցկում։
Տոնական միջցառումները կազմակերպել են Խարկովի, Պոլտավայի, Կիևի հայկական համայնքները։
Իսկ այսօր Ուկրաինայի հայկական դեսպանության կողմից Կիևում հանդիսավոր ընդունելություն տեղի կունենա, որին մասնակցելու են իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչներ, տարբեր երկրների դեսպաններ, հասարակական և քաղաքական գործիչներ, մտավորականներ։
Ուկրաինայի Զապորոժյե քաղաքի հայկական համայնքի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին Շևչենկոյի անվան զապորոժյան համերգային սրահում Հայաստանի Պարոնյանի անվան պետական թատրոնի դերասանների մասնակցությամբ ներկայացում տեղի կունենա։ Ելույթ կունենան նաև դերասան Վիգեն Ստեփանյանը և երգիչ, դերասան Արամոն։
Դնեպրոպետրովսկի մարզի հայ երիտասարդները Անկախության օրը նշել են հայկական եկեղեցում և քաղաքի մշակութային կենտրոնում։ Համերգային ծրագրից բացի, միջոցառումն ընդգրկել է ֆլեշմոբ, բարեգործական տոնավաճառ, լուսանկարների ցուցադրություն, ինչպես նաև հայկական խոհանոցի ուտելիքների ցուցադրություն և համտեսում։
Նշենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ , միակ միությունն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր հայկական կազմակերպությունները և հայ համայնքները։