ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պատմել է, որ չի կարողացել զսպել արցունքները, երբ իր դուստր Մալիային քոլեջ է ճանապարհել,-հաղորդում է BBC-ին:
«Դա կարծես սրտի բաց վիրահատություն լիներ: Ես հպարտ եմ, որ ցույց չտվեցի նրան իմ արցունքները»,-ապրումներով կիսվել է քաղաքական գործիչը:
Օբամայի ավագ դուստր Մալիան ընդունվել է Հարվարդի համալսարան, իսկ կրտսերը՝ Սաշան, դեռ դպրոցական է եւ ծնողների հետ ապրում է Վաշինգտոնում: