ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմփը ստորագրել է հրաման՝ աշխարհում մարդկանց առևտրի դեմ պայքարի խստացման նպատակով միակողմանի տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին։
Հրամանը տարածվում է մի ողջ շարք երկրների վրա, ներառյալ Վենեսուելայի, Չինաստանի, Սիրիայի, Ռուսաստանի և շատ այլ երկրների։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը թույլ է տվել ամերիկյան կառավարությանը մի շարք դեպքերում մարդասիրական և այլ նկատառումներով չկիրառել այդ սահմանափակող միջոցառումները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը` հղում անելով պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված համապատասխան հուշագրին։
Բացի այդ, Թրամփը հրամայել է դադարեցնել ամերիկյան պետական կրթական և մշակութային փոխանակման ծրագրերի ֆինանսավորումը Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Էրիթրեայի հետ։