Կասպից ծովում բեռնափոխադրումներ իրականացնող ամենամեծ կազմակերպություններից թուրքական «Palmali denizcilik»-ը դատի է տվել ռուսական «Lukoil»-ի կազմում գտնվող «Litasco» ընկերությանը:

Ըստ թուրքական «Ekonomi.haber7.com» կայքի՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացի Մյուբարիզ Մանսիմովին պատկանող ընկերությունը դիմել է Լոնդոնի բարձրագույն դատարան՝ «Litasco»-ից պահանջելով 2 մլրդ դոլարի փոխհատուցում պայմանագրի պայմանները խախտելու համար:

Նշվում է, որ 2 ընկերությունները 2017 թվականի ապրիլին 10 տարով պայմանագիր էին կնքել նավթամթերքի տեղափոխման վերաբերյալ:

«Palmali Denizcilik»-ը 3 այլ ընկերությունների հետ միասին ջրային ճանապարհով իրականացնում է ռուսական նավթային հսկայի ողջ արտադրանքի տեղափոխությունը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am