Լաս Վեգասի խոշորագույն խաղատներից մեկի՝ Mandalay Bay Casino-ի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է առնվազն 20 մարդ։ Լաս Վեգասի ոստիկանությունը հետաքննում է հրաձգության հետ կապված միջադեպը։ Ոստիկանությունը խնդրել է մարդկանց խուսափել այդ շրջանից։ Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը։

Հրաձիգը, հավանաբար, կրակել է Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբից։ Նա թիրախավորել է մոտակայքում անցկացվող քանթրի երաժշտության փառատոնի այցելուներին։

Ականատեսները նշում են, որ կրակն արձակվել է վերևից՝ առանց դադարի։

Հրաձգության մասին տեղեկություններ են ստացվում նաև քաղաքի այլ հատվածներից։ Հրաձիգը, ենթադրաբար, փախուստի մեջ է։ Ոստիկանությունը փակել է հարակից ճանապարհները։