Մոսկվայի կենտրոնում 44-ամյա հայ տղամարդ է սպանվել:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ անհայտ անձը տղամարդու ուղղությամբ կրակել է առավոտյան ժամը 08:30-ին, երբ նա դուրս է եկել մեքենայից: Մարդասպանը մի քանի կրակոց է իրականացրել: Իրավապահները նշում են, որ հանցագործության բնույթը թույլ է տալիս խոսել պատվիրված սպանության մասին:
Հանցագործն առնվազն չորս կրակոց է արձակել տուժածի ուղղությամբ:
Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները: