ՀՀ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն, ով հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական նշանակվեց 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, իսկ դեկտեմբերին դարձավ նաև «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն, 2016 թվականի հոկտեմբերի 18-ին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է ունեցած արժեթղթերի և այլ ներդրումների չափը, որը կազմում է 200,000 ՀՀ դրամ:
Ալեքսանդր Խաչատուրյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 3,200,000 ՀՀ դրամ և 5,300 ԱՄՆ դոլար:
Պաշտոնյայի՝ աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմում է 6,108, 457 ՀՀ դրամ, շահաբաժինը՝ 3,900,000 ՀՀ դրամ, իսկ 1,608, 814 ՀՀ դրամ էլ հայտարարագրված է որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հասցեագրված այլ վճարումներ:
Սամվել Խաչատուրյանը հայտարարագրել է ընդամենը11, 617,271 ՀՀ դրամ:
Սա պաշտոնյայի՝ 2016 թվականին ներկայացված հայտարարագիրն է, իսկ ահա ամիսներ անց՝ 2017 թվականի փետրվարի 15-ին ներկայացված հայտարարագրից պարզ է դառնում, որ Խաչատուրյանն իր 200.000 ՀՀ դրամի հասնող բաժնետոմսերը նույն հարկային տարում օտարել է, նրա ներդրումային ֆոնդերի փայերը հասել են 91,754.00 ՀՀ դրամի:
Դրամական միջոցները կազմել են 5,200,000 ՀՀ դրամ և 5,3000 ԱՄն դոլար, իսկ եկամուտները հարկային տարում կազմել են 8,991,385.00 ՀՀ դրամ:
Ձեռք բերած և օտարած անշարժ գույքի մասին տվյալներ չկան: