Մոսկվայի կենտրոնում, երեկ՝ հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած սպանության մանրամասները հայտնի են դարձել։ Այս մասին հայտնում է REN TV-ն:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Նովոսլոբոդսկայա մետրոյի մոտ գլխին կրակոցներ ստացած տղամարդը հանդիսանում է մայրաքաղաքի գործարարներից մեկի անձնական վարորդը։ Պարզվել է, որ սպանվածը ազգությմաբ հայ 38-ամյա Գեորգի Կ.-ն, միայն վերջերս է դարձել մայրաքաղաքի մարզիկի եւ գործարարի վարորդը, իսկ մինչ այդ նա տաքսու վարորդ է աշխատել:

Մարդասպանն առնվազն 6 կրակոց է արձակել, որի հետևանքով տղամարդը տեղում մահացել է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նրա դին հայտնաբերել են մեքենայում, որը պատկանում է գործարարի։ Ըստ ամենայնի՝ ի սկզբանե մարդասպանի թիրախում եղել է ձեռնարկատերն անձամբ, սակայն հանցագործը սխալմամբ կրակել է նրա վարորդի ուղությամբ։ 

Հեռուտաալիքի տվյալներով՝ Infiniti-ի սեփականատերը 33-ամյա մարզիկ Լեչա Սերբիեւն է: 2013-ին նա փաուերլիֆթինգի աշխարհի բաց գավաթում առաջին տեղն է զբաղեցրել:

Ենթադրվում է, որ մարզիկն այժմ բիզնեսով է զբաղվում:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա խոշոր գումար է պարտք վերցրել: