Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է օգնել Նիգերիային «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Սակայն միաժամանակ նա հայտնել է, որ ակնկալում է Նիգերիայի աջակցությունը Ֆեթուլահ Գյուլենի շարժման դեմ պայքարում, որին Անկարան մեղադրում է անցած տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, փոխանցում է AP-ն։


Ելույթ ունենալով Նիգերիայի նախագահ Մուհամմադ Բուհարիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ Էրդողանը հերթական անգամ հայտնել է, որ այն դպրոցները , որոնք Աֆրիկայում Գյուլենի շարժումն է կառավարում, իբրեւ գործածվում են «զինյալներ» նախապատրաստելու համար։