Մոսկվայում անհայտ անձը կրակել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի վրա, որը գտնվում է Ստարովոլինսկայա փողոցի վրա։ Այս մասին հայտնում է life.ru-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել, կոտրվել են նրա հարևանի տան ապակիները։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով։