Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 12 հանրակացարանի 38-րդ կուրսի 14/1 սենյակում փեսան ծեծի է ենթարկել կնոջը, տևական ժամանակ փակել սենյակում, իսկ հետո ստիպողաբար՝ քաշելով նրան, տարել է լոգարան և պարտադրել է, որ կինը ինքնասպանություն գործելու նպատակով ժավել խմի։

Ոստիկանության Մասիսի բաժին ստացված ահազանգին օպերատիվորեն արձագանքել են Մասիսի ոստիկանները և մեկնել են նշված վայր։ Արդեն տանը ոչ սթափ վիճակում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Մանվելյանին, իսկ լոգարանում հայտնաբերել են նրա կնոջը՝ 27-ամյա Ա. Հ.-ին։ Ոստիկանները կարողանում են Դ. Մանվելյանին տեղափոխել Ոստիկանության Մասիսի բաժին, իսկ Ա. Հ.-ին էլ տեղում օգնություն են ցուցաբերում, որից հետո տրվում է դատաբժշկի ուղեգիր։

Մանրամասները ՝ այստեղ: