Նոյեմբերի 16-ին` ժամը 18:46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում՝ «Ռիո» սուպերմարկետի ավտոկայանատեղիում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավետ Ավետիսյան փողոցի վերջնամասում գտնվող «Ռիո մոլի» և «Երևան Սիթի» սուպերմարկետի մասնաբաժնի ավտոկայանատեղիում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է «Volkswagen Polo» մակնիշի 02 MM 707 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Հ.) շարժիչը՝ մասամբ, մարտկոցն ամբողջությամբ և դիմացի լուսարձակը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: