Վրաստանում սկսվել Է նոյեմբերի 26-ին Թբիլիսիում կայանալիք Եվրատեսիլ ամենամյա մանկական երգի մրցույթի շոուի տոմսերի վաճառքը, տեղեկացնում Է Sputnik-ը:

Տոմսերը կարելի Է ձեռք բերել Թբիլիսիի համերգասրահի (Ֆիլհարմոնիայի) դրամարկղներում եւ tkt.ge կայքում: Միջոցառումը տեղի կունենա Թբիլիսիի Օլիմպիական պալատում: Վաճառքում հասանելի են ինչպես գլխավոր շոուի, այնպես Էլ գլխավոր փորձի տոմսերը, որն անցկացվելու Է նոյեմբերի 25-ին: Տասնհինգերորդ մանկական Եվրատեսիլի կարգախոսն Է՝ «Վառ շողա»: