Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու օրինագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեցին 85 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ տեղեկացնելով, որ իրենք վերապահումներով կողմ են քվեարկելու նախագծին՝ հետագայում հանդես գալով գումարն ընդհանրապես հանելու կամ առնվազն թողնելու նախաձեռնությամբ:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ զինվորական ծառայությունից խուսափած անձինք, ում 27 տարին լրացել է, յուրաքանչյուր զորակոչից խուսափելու դիմաց պետք է վճարեն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով գումար, ինչը հնարավորություն կտա ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք: