ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն` հաշմանդամություն ունեցող անձանց մրցումներում։

Այդ մասին հայ սպան հայտնել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով։

Նոյեմբերի 18-ից 21-ը լեհական Ռումիա քաղաքում ընթացած բազկամարտի աշխարհի Գավաթի առաջնությունում Ստեփանյանը 2 ոսկե մեդալ է նվաճել 75 և 80 կգ քաշային կարգերում, նաև դարձել է բրոնզե մեդալակիր` ծանրորդների շրջանում։

Հիշեցնենք` Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է 2014թվականին ադրբեջանական դիվերսիայի հետևանքները վերացնելու ընթացքում, երբ վիրավոր ընկերոջ կյանքն էր փրկում ականապատ դաշտից։ Նրա 2 ոտքն ու մի ձեռքն ամպուտացիայի են ենթարկել։