ՄԻԱՎ վրուսը հիվանդություն չէ: Այն մարդու իմունային անբավարարվածության վիրուս է, որը Հայաստանում արդյունավետ բուժվում է և անվճար:
Հայաստանի Երիտասարդկան հիմնադրամը լրագրողների համար կազմակերպել էր սեմինար-վարժանք: Լրագրողները ստացան մասնագիտական հմտություններ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայի լուսաբանման համար
Այս տարի ՀԵՀ-ը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մոնիտորինգի և գնահատման ծառայության ղեկավար Նարինե Մեժլումյանը նշեց, որ տեղեկատվության տարածման արդյունքում այս օրերին շատ քաղաքացիներ են դիմում հիմնադրամ, որպեսզի թեստավորվեն և իմանան իրենց կարգավիճակը:
«Մի դեպք պատմեմ: Մի երիտասարդ եկավ և խնդրեց թեստավորվել: Ասաց, որ մի քանի տարի շարունակ մտածել է, որ ինքը ՄԻԱՎ վարակի կրող է: Երբ թեստի արդյունքները բացասական եղան, դուք պետք է տեսնեիք այդ տղայի ոգևորությունը: Մարդիկ մինչև հիմա մտածում են, թե ՄԻԱՎ-ը իրենց կյանքի ավարտն է, և շատ ժամանակ վախենում են թեստավվորվել կամ ստուգվել, իմանալու համար ինչ կարգավիճակ ունեն»,-ասաց Ն. Մեժլումյանը:
Նարինե Մեժլումյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ՄԻԱՎ վարակի կանխարգելումը ՀՀ երիտասարդների և միգրանտների շրջանում.
«ՀՀ-ում արդեն մի քանի տարի է հասել ենք նրան, որ հղի կնոջից երեխային չի անցնում վարակը, և ծնվում են լիարժեք առողջ երեխաներ: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են ՀԵՀ մարզային կենտրոնների աշխատակիցներ և կամավորներ, որոնք իրազեկում են հանրությանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման կարևորության և ինքնաթեստավորվելու հնարավորության մասին»:
Հիմնադրամին է տրամադրվել 15 հազար հատ թեստ, որի միջոցով քաղաքացիները կարողանում են 60 վարկյանում տեղեկանալ, իրենց ՄԻԱՎ կարգավիճակը:
Հայաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը նշեց այս թեստի առավելությունները:
«Տարիներ շարունակ մարդիկ ավելի վախվխելով էին մտնում հետազոտման, իսկ հիմա հերթեր են գոյանում: Ինքնաթեստավորումը թույլ է տալիս այնտեղ ինքնուրույն ինքնաթեստավորվել, որտեղ դու ցանկանում ես, որ մարդիկ տեղյակ չլինեն այդ մասին: Ինքնաթեստավորումը տարբերվում է նրանով, որ սա անձն ինքն է անում, բուժաշխատողի կողմից բժշկական միջամտություն չէ: Այստեղ կարևորը մարդկանց հասանելիություն տալն է: Մասնագետը զգուշացրեց, որ ինքնաթեստավորման արդյունքում դրական պատասխան ստանալու դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ ստուգվել նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում»:
Նշենք, որ ինքնաթեստավորման արդյունքները դրական ցույց տալու դեպքում, պետք է անհապաղ դիմել բժշկի, բուժում ստանալու համար:
Ինտենսիվ բուժման կուրս անցնելու դեպքում, ՄԻԱՎ վարակակիրը տարիների ընթացքում լիարժեք բուժվում է: