«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լուրջ մրցակցություն է ընթանում հայաստանյան օլիգարխների` Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ` ներդրումների մասով:
Ծառուկյանը, բացի Ծաղկաձորում նոր ճոպանուղի, ճանապարհներ, Արցախում զորամաս կառուցելուց, պատրաստվում է Ջերմուկում առողջարանային կենտրոն կառուցել` Կառլովի-Վարի, Բադեն-Բադենի նմանությամբ` հանքային ջրի լողավազաններով` 3-4 միլիոն դոլարի ներդրմամբ. նախագծային աշխատանքներն արդեն ավարտվում են, իսկ «Առինջ-մոլի» դիմաց կառուցվող «տեքստիլ-քաղաքում» կներդնի 6 միլիոն:
Իր հերթին (բացի 10 տարվա կտրվածքով խոստացված 1 միլիարդից) Սամվել Կարապետյանն արդեն ավարտում է կրկեսի կառուցումը, «Փեթակի» հարեւանությամբ կառուցվող առեւտրի կենտրոնի աշխատանքները, իսկ որ ամենահետաքրքիրն է` նա մտադիր է Մատենադարանի հարեւանությամբ ապակեպատ հսկա երկնաքեր կառուցել (Դուբայի երկնաքերերի նմանությամբ)` հին ու նոր Հայաստանները «միացնելով» իրար»:
Առավել մանրամասն` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: