Այսօր առավոտյան Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայից ռուսական զորքը դուրս բերելու հրաման է տվել:
«Պաշտպանության նախարարին‚ Գլխավոր շտաբի ղեկավարին հրամայում եմ սկսել ռուսական զորքերի խմբավորման դուրս բերումը՝ իրենց մշտական տեղակայման կետեր» - ասել է ՌԴ նախագահը:
Սիրիայի օդանավակայանում Պուտինին դիմավորել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադը‚ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն և Սիրիայում ռուսական ռազմական խմբավորումների հրամանատար Գեներալ-գնդապետ Սերգեյ Սուրովիկինը:
Հիշեցնենք‚ որ դեկտեմբերի 6-ին Վլադիմիր Պուտինը հայտնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումների ամբողջական վերացման մասին Եփրատի և Սիրիայի երկու ափերին: Ավելի ուշ ՌԴ Գլխավոր շտաբը հայտնել է‚ որ գրոհայինների բոլոր կազմավորումները ոչնչացված են: