Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը դեկտեմբերի 12-ին հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռ: Ադրբեջանը երեք ամսվա ընթացքում Վլադիմիր Սարգսյանին և Ծովինար Սարգսյանին պետք է վճարի 5 հազար եվրո` գումարած ցանկացած պահանջ, որը կարող է վճարվել նյութական և բարոյական վնասների մասով, ինչպես նաև 30 հազար եվրո՝ գումարած դատական ծախսերի մասով պահանջվող գումարները:
Ադրբեջանի դեմ ՀՀ քաղաքացի Մինաս Սարգսյանի հայցով Եվրոպական դատարանի առաջին լսումը կայացել է 2010թ.-ի սեպտեմբերին: Մ. Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման եւ սեփական բնակավայրից բռնի արտաքսվելու, իր սեփականությունը տնօրինելու եւ օգտագործելու իրավունքի ոտնահարման, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, Ադրբեջանում մի շարք հայկական գերեզմանատների վերացման, բռնի ուժով հայերին սեփական բնակավայրերից արտաքսելու, ազգային եւ կրոնական պատկանելության պատճառով խտրականությունների, ինչպես նաեւ հայերի հանդեպ կիրառված բռնության փաստերի նկատմամբ կառավարության անգործության դեմ: Ադրբեջանն այդ հայցի լսումների ընթացքում հանդես է գալիս որպես պատասխանող, Հայաստանը՝ 3-րդ կողմ:
ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել նաև «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով: Այս գործով ևս Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեք ամսվա ընթացքում հայցվորներին վճարել գումար: