Անգլիական Լուտոն քաղաքի 32-ամյա բնակիչը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչվել 13-ից ցածր տարիքի երեխայի նկատմամբ սեռական հարձակման երկու կետով։
Քննության ընթացքում պարզվել է, որ Ջենև Վարգեզեն մի քանի անգամ բռնաբարել է 4-ամյա աղջկան՝ սպառնալով սպանել աղջկա մտերիմներին, եթե նա պատմի նրանց իրենց կապի մասին, հայտնում է Metro-ն։
Նախկին բոդիբիլդերը նաև անորոշ ժամկետով ներառվել է սեքսուալ հանցագործների ռեեստրում։
Աղբյուր՝ 1in.am