«Platinum Motorsports» ընկերությունը շքեղ ավտոմեքենաների թյունինգ-ծառայության առաջատարն է ԱՄՆ-ում: Ընկերության հաճախորդների թվում են գործարարներ և նշանավոր մարդիկ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Դուբայից, ԱՄՆ-ից: Ընկերության ոճը գերազանց որակի եւ անզուգական արհեստների փոխադրման խառնուրդ է: Ընկերության հիմնադիրներ, եղբայրներ Ջորջ եւ Ջեկ Քեշիշյանները գիտեն, թե իրենց մշտական հաճախորդներն ինչ են ուզում. Քիմ Քարդաշյան, Քանյե Ուեսթ, 50 սենթ, Պ. Դիդդի, Վիլ Այ Էմ, Թոմի Հիլֆիգեր, Դրեյք, Լիլ Վայն, Ռեգի Բուշ. սա միայն ցանկի փոքր մասն է:

Ջորջ եւ Ջեք Քեշիշյան եղբայրները, որոնց իրական անուններն են Գեւորգ եւ Հակոբ՝ ապրում են Լոս Անջելեսում: Դեռ վաղ տարիքից տղաները հետաքրքրված էին մեքենաներով եւ թյունինգով: Ազատ ժամանակ նրանք օգնում էին իրենց հորը՝ ավտոմեքենաների վերանորոգման խանութում: Եղբայրների հայրը` Արմեն Քեշիշյանը, զբաղվում էր ավտոմեքենաների վերանորոգմամբ , երբ դեռ ապրում էր Հայաստանում: Նա աշխատել է անխոնջ ` գումար խնայելով իր որդիների ապագա կրթության համար: 1979-ին Արմեն Քեշիշյանը գաղթեց Միացյալ Նահանգներ: Նա նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ որդիները նույնպես կհետևեն իր օրինակին, վարակվելով իր սիրած գործով:

Չնայած գործնական հաջողություններին, Ջորջի և Ջեքի բախտը անձնական կյանքում այնքան էլ չի բերում: Նրանք կատակով բողոքում են, որ հայ բարեկամները մշտապես հարցնում են, թե երբ են ի վերջո ամուսնանալու: Սակայն, ինչպես երևում է՝ այս պահին տղաների համար առաջնային է կարիերան և աշխատանքը: