Թուրքիայի Իզմիր քաղաքում 4,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Երկրաշարժը զգացվել է նաև հարակից քաղաքներում և գավառներում՝ հասցնելով խուճապ առաջացնել բնակիչների շրջանում:

 

Նախնական տվյալներով՝ ցնցումների հետևանքով մարդկային կամ նյութական կորուստներ չեն գրանցվել: