Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել  Հայաստանի` տարվա լավագույն մարզիկ ճանաչվելու համար:

«Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվելուց հետո շատ ուրախ եմ, որ ամենաշատ ձայներն եմ ստացել Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցույթի քվեարկությունում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը՝ միաժամանակ թվելով լավագույն տասնյակում հայտնված մյուս մարզիկներին:

2017 թվականի 10 լավագույն  մարզիկներն են՝  Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)՝ 9897.62, Արթուր Ալեքսանյան(հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 7686.50, Լևոն Արոնյան(շախմատ)՝ 6148.59, Գրիգոր Մխիթարյան (սամբո)՝ 4568,93, Մաքսիմ Մանուկյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ)՝  4377.62, Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)՝ 3953.65, Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)՝ 3683.72, Էդգար Ստեփանյան (հեծանվորդ)՝ 2503.92, Արթուր Թովմասյան (մարմնամարզիկ)՝ 2485.95, Տիգրան Կիրակոսյան(սամբո)՝ 2196.90:

2017 թվականի լավագույն 10 մարզիկների մեծարման երեկոն կկայանա դեկտեմբերի 27-ին: