«Օպիդումը» ամենամեծ մասնավոր բունկերն է միլիարդատերերի համար: Հսկայական երկմակարդակ կառույցում կենվորները կարող են օգտվել լողավազանից և սպա-սրահից, գինու մառանից, կինոթատրոնից, գրադարանից և նույնիսկ զբոսնել այգում կեսօրվա լույսի իմիտացիայով:
Հաճախորդները կարող են օգտվել նաև հանդիսասրահից, բժշկական և վիրահատական կառույցից, մեկ տարվա պաշարով գինու մառանից և սարքավորումներով կենտրոնից, որոնք թույլ կտան շփվել արտաքին աշխարհի հետ:
Ապաստարանի սենյակները արժեն 33 հազար դոլարից մինչև 261 հազար դոլար: Բունկերը կարող է տեղավորել 5 հազար մարդու:
Բունկերից կօգտվեն աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդիկ:
Ստորգետնյա բունկերի պահանջարկն ավելանում է՝ կապված միջուկային պատերազմի սպառնալիքի հետ, քանի որ Հյուսիսային Կորեան հույս ունի ամրապնդել իր սպառազինության ծրագիրը:
Չեխ ձեռներեց Յակուբ Զաբրազիլը հավաստիացնում է, որ այդ բունկերում արդեն կա տեղերի պահանջարկ: