Սաուդյան Արաբիայում անցած 40 տարիներին առաջին անգամ անցկացվել է հանրային կինոցուցադրություն:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, անիմացիոն ֆիլմերի ընտանեկան փառատոնն անցկացվում է Կարմիր ծովի ափին գտնվող Ջիդա քաղաքում:
Մեկ շաբաթվա ընթացքում երեխաներն ու ծնողները հնարավորություն կունենան Ջիդայի մշակույթի և արվեստի կենտրոնում դիտել ամերիկյան Captain Underpants: The First Epic Movie և The Emoji Movie մուլտֆիլմերը:
Սաուդյան Արաբիայում ֆիլմերի հանրային ցուցադրությունն արգելվել էր 1980-ականներին՝ ծայրահեղական հոգևորականների ճնշման տակ, ինչի հետևանքով շատ սաուդյան ընտանիքներ մեկնում էին Բահրեյն կամ Արաբական Միացյալ Էմիրություններ մեծ էկրանին ֆիլմեր դիտելու նպատակով: