ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին և հանդես կգա ելույթով:

Ինչպես տեղեկացրին Եվրախորհրդի լրատվական ծառայությունից, ՀՀ Նախագահի ելույթը նախատեսված է հունվարի 24-ին:

 

Վեհաժողովի նստաշրջանում նախատեսված են նաև Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի ելույթները:  

Նստաշրջանը կկայանա հունվարի 22-26-ը: Վեհաժողովը կընտրի նախագահ և Մարդու իրավունքների հանձնակատար: Դանիայի արտաքին գործերի նախարարն, ով այս պահին նախագահում է Եվրախորհրդի նախարարների կոմիտեում, զեկույց կներկայացնի ԵԽ գործադիր մարմնի գործունեության վերաբերյալ: ԵԽ գլխավոր քարտուղարը կներկայացնի իր տարեկան զեկույցը, իսկ Մարդու իրավունքների հանձնակատարը՝  2017թ. գործունեության արդյունքները: Վեհաժողովն իր վերջնական օրակարգը կհստակեցնի նստաշրջանի մեկնարկին: