Այսօր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է:Հայկական ֆուտբոլի լեգենդը ծնվել է 1989թ-ի հունվարի 21-ին:

«Փյունիկ»-ից մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» հասած Երևանի պատվավոր քաղաքացին կարիերայի ընթացքում 8 անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

 

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն անկասած փոխեց հայկական ֆուտբոլի պատմությունն՝ աշխարհի ամենահեղինակավոր առաջնություններից մեկը՝ Անգլիական Պրեմյեր լիգա իր տեղափոխությամբ:

Մխիթարյանը հանդես է եկել Երևանի «Փյունիկ»-ում, Դոնեցկի «Մետալուրգ»-ում, Դոնեցկի «Շախտյոր»-ում, որի կազմում 2012/13 մրցաշրջանում ճանաչվել է Ուկրաինայի առաջնության տարվա լավագույն ռմբարկու: Դոնեցկյան թիմի կազմում երեք անգամ դարձել է երկրի չեմպիոն, երեք անգամ գավաթակիր, մեկ անգամ էլ արժանացել է Սուպերգավաթին: Դոնեցկից հետո Մխիթարյանը կարիերան շարունակել է Բունդեսլիգայում՝ հադնես գալով Դորտմունդի «Բորուսիա»-ում: 2015/2016 մրցաշրջանում ֆուտբոլիստների վարկածով լավագույնն է ճանաչվել Գերմանիայի առաջնությունում: Դորտմունդյան թիմի կազմում երկու անգամ նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթը:

2016թ-ի հուլիսին մեր ընտրանու ավագին ձեռք բերելու մասին պաշտոնապես հայտարեց Անգլիայի առաջնության ամենատիտղոսակիր թիմերից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: «Կարմիր սատանաների» կազմում Մխիթարյանը նվաճել է ֆուտբոլային լիգայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը:

2017թ-ին մանչեսթերյան թիմի կազմում արժանացել է աշխարհի ամենահեղինակավոր եվրոպական մրցաշարերից մեկի՝ Եվրոպայի լիգայի չեմպիոնի կոչմանը՝ Ստոկհոլմի «Friends Arena» մարզադաշտում ծածանելով հայոց եռագույնը:

Արդյունքում ̀ Մոուրինյուի թիմը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է այս տիտղոսը, իսկ Մխիթարյանը՝ դարձել առաջին հայ ֆուտբոլիստ, ով մրցաշարի եզրափակչում գոլ է հեղինակել:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը իր պրոֆեսիոնաիզմով, բացառիկ աշխատասիրությամբ ու գեղեցիկ խաղով արդարև ունի բազմահազար երկրպագուների բանակ ողջ աշխարհում: Մարդ, ում շնորհիվ ճանաչելի է դառնում նաև Հայաստանը: Չնայած ունեցած իր հեղինակությանը՝ համեստաբար իրեն աստղ չի համարում, ասելով՝ թե աստղերը երկնքում են: 

Մխիթարյանի համար ազգային ընտրանու հաղթանակներն ու հայերի ժպիտները մեծ մոտիվացիա են

 

«Ինձ համար հավաքականում միակ մոտիվացիան հաղթանակն է: Երբ հաղթում ենք, բոլոր հայերի դեմքին ժպիտ է հայտնվում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ տոնում են մեր հաղթանակը, ինչպես իրենց սեփականը: Ի՞նչը կարող է դրանից ավելի լավ լինել: Հենց այդ ժպիտներն են ամենամեծ մոտիվացիան ինձ համար»

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիրը բազմաթիվ պատանիների համար օրինակ է ծառայում: Մարդ, ով չնայած իր բազում ձեռքբերումներին չի դադարում կարևորել կրթությունը և ինչպես ինքն է նշում .«Ես միշտ ձգտում եմ սովորել... Սովորել դադարող մարդը հավասար է մահացած մարդուն»:

Այս օերերին էլ է Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային աշխարհի ամենաքննարկվող խաղացողներից մեկը: Համաշխարհային մամուլի ու երկրպագուների ուշադրության կենտրոնում ֆուտբոլիստի տեղափոխության հարցն է:

Կտեղափոխվի արդյոք Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ», թե կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», միևնույնն՝ է նա «Յուրահատուկի»՝ Մուրինյուի համար սուպեր խաղացող է, ում մարզիչը հավատում է, Արսեն Վենգերի համար Սանչեսին արժանի փոխարինող, Յուրգեն Կլոպի համար՝ աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից մեկը: Ֆուտբոլիստ, ում հեռանալը մանչեսթերյան թիմից կհիասթափեցին Լուիս Սահային, իսկ ըստ Նևիլի ֆանտաստիկձեռքբերում կլինի լոնդոնյան թիմի համար:

Ֆուտբոլիստ, ում համար երկրպագուները երգեր են երգում, իսկ TV-ները՝ հաղորդումներ պատրաստում: Իսկ այս ամենում Մխիթարյանի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքով հայ երկրպագուններն էլ սպասում են կարիերայի հաջող, գոլառատ և տիտղոսներով լի ընթացքին:

 Ծնունդդ շնորհավոր, Հենո՛: