Կանադայի սպորտի եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց գործերի նախարար Քենթ Հեյրը, որին մի խումբ կանայք մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, թողել է իր պաշտոնը:
«Ցանկացած տեսակի ոտձգություն անընդունելի է:Կանադացիներն իրավունք ունեն ապրելու և հանրության մեջ աշխատելու՝ ազատ ոտնձգություններից»‚- Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: Գիտության նախարարության ղեկավարը որոշ ժամանակով նշանակվել է Կանադայի սպորտի նախարարի պաշտոնակատար:
Ավելի վաղ, մի խումբ կանանց ներկայացուցիչը սոցիալական ցանցերից մեկում նախարարին մեղադրել է այն բանում, որ նա, դեռ 2008-2015 թվականներին, լինելով Ալբերտայի նահանգի օրենսդիր ժողովի անդամ, խոսքի մեջ անընդհատ այյնպիսի արտահայտություններ էր թույլ տալիս իրեն, որ կանայք իրենց «անվտանգ չէին զգում» նրա ներկայությամբ: Մեղադրանքների փաստով հետաքննություն է սկսվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: