Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում գործող համալիրներից մեկում դի կա։ Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և հայտնաբերել տղամարդու դի»,- ասաց Ջանոյանը՝ ավելացնելով, որ կատարվում է քննություն հանգամանքները պարզելու համար։
Նշենք, որ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին, ով նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» 33-ամյա փեսան է։