Ինդոնեզիայի բանկն այս տարի մտադիր է թեստային ռեժիմով թվային ռուփի թողարկել՝ բլոկչեյն համակարգի օգտագործմամբ, որը կդառնա աշխարհում գոյություն ունեցող կրիպտոարժույթների նմանօրինակը: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել է The Jakarta Post թերթը:

«Այժմ մեր կողմից օգտագործվող թղթադրամները կարող են փոխակերպվել թվային փողերի,-պատմել է Ինդոնեզիայի բանկի գործադիր տնօրենի՝ վճարային համակարգերի հարցերով խորհրդական Սուսիատո Դեւին:- Ոչ մի երկիր դեռեւս չի թողարկել նմանօրինակ փողեր»:

 

Ինչպես նշել է բանկի ներկայացուցիչը, ինդոնեզական կլիպտոարժույթը կարող է օգտագործվել ինչպես երկրի ներսում հաշվարկների համար, այնպես էլ միջազգային տրանզակցիաների համար: Թվային ռուփիի արժեքը «կապակցված կլինի Ինդոնեզիայի բանկի իրական ակտիվներին», նաեւ, ինչպես սպասվում է, կորոշվի ազգային արժույթի փոխարժեքի եւ գնաճի մակարդակի հիման վրա: Ավելի վաղ Ինդոնեզիայի բանկն արգելել էր բիթքոյնի եւ մյուս թվային փողերի օգտագործումը հանրապետության տարածքում հաշվարկներ կատարելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: