Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Արսենալ»-ը տնային խաղում 5:1 հաշվով հաղթել է «Էվերթոն»-ին:

Հանդիպմանը երեք արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը:

 

Whoscored-ը գնահատել է ֆուտբոլիստների ցուցադրած խաղը: Հայաստանի հավաքականի ավագը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ արժանանալով 9.9 գնահատականին: